Օգոստոսի 28-ին Եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, դիմել են ՄԱԿ-ին՝ գործընթաց սկսելու Իրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականգնելու հարցում։
Դրանք դադարեցվել էին 2015-ի միջուկային գործարքի արդյունքներով։ Եվրոպական երկրները մեղադրում են Իրանին թույլատրվածից ավելի ուրան հարստացնելու մեջ, ինչը ըստ նրանց վեր է քաղաքացիական նպատակներով օգտագործելուց։
Իրանում համարում են, որ այդ քայլը խախրխլում է դիվանագիտական ջանքերը և չի կարող ճնշել Իրանին․ արտգործնախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ին ուղղված նամակում կոչ է արել մերժել քաղաքական մանիպուլյացիաները։
Եվրոպական երկրները փորձում են օգտվել պատժամիջոցների անհապաղ վերականգնմնա մեխանիզմից, որն ավելի հայտնի է snapback sanctions անունով։
Այն միջուկային համաձայնագրի երկրներին թույլատրում եմ դիմել այդ քայլին, եթե համարեն, որ Թեհրանը խախտում է համաձայնությունը։
ՄԱԿ-ը կարող է վերջնական որոշում կայացնել մեկ ամսվա քննարկումներից հետո։
Եվրոպական երկրները այդ գործընթացը դեռևս դիվանագիության ավարտ չեն համարում՝ կոչ անելով Թեհրանին համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի և Միացյալ Նահանգների հետ։
Իսկ Միացյալ Նահանգները և՛ ողջունել են եվրոպական եռյակի քայլերը, և՛ պետքարտուղար Մարկո Ռոբիոյի մակարդակով Իրանի հետ ուղիղ բանակցություն վարելու պատրաստակամություն հայտնել, ինչը իրական կողմում համոզմունք է հարուցում, որ այս ամենը Իրանից զիջումներ կորզելու նպատակ է հետապնդում։
Civilnet




