Գլխավոր Լրահոս

ՄԱԿ-ը պատժամիջոցները վերսկսեց Իրանի դեմ

Շուրջ տասը տարվա ընդմիջումից հետո ՄԱԿ-ը վերականգնել է պատժամիջոցներն Իրանի դեմ։ Ըստ 2015-ի Իրանի միջուկային համաձայնության՝ դրա անդամ երկրները իրավունք էին ստանում ՄԱԿ-ում Իրանի դեմ նախկին պատժամիջոցները վերականգնելու գործընթաց սկսել, եթե համարեն, որ Թեհրանը խախտել է միջուկային պայմանավորվածությունը և ուրանի հարստացումն արել է չափից ավելի։ Ահա այդպիսի հիմնավորմամբ է եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան այս անգամ դիմել ՄԱԿ-ին։

ՄԱԿ-ի պատժամիջոցները ենթադրում են զենքի էմբարգո, ուրանի հարստացման արգելք, Իրանի հրթիռային ծրագրի սահմանափակում, ինչպես նաև արտասահմանյան ակտիվների սառեցում ու ելումուտի սահմանափակում։

Արևմուտքը՝ ի դեմս Եվրոպական եռյակի, ցանկանում է Իրանին ստիպել սեփական պայմաններով նստել բանակցային սեղանի շուրջ։ Նվազագույն պահանջը Իրանի միջուկային կայանների նկատմամբ վերահսկողությունն է, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցային գործընթաց սկսելու ցանկությունը, իսկ առավելագույնը՝ հասնել Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը։

Իրանում, որն առանց այդ էլ ամերիկյան պատժամիջոցների տակ է, պատասխանի մասին մտածում են, սակայն դեռ բավարարվում են միայն սպառնալիքներով, որոնցից մեկը ՄԱԳԱՏԷ-ի հետ ամբողջական կապերի խզումն է։

Սակայն սա հղի է լուրջ հետևանքներով առաջին հերթին Իրանի համար, քանի որ Իրանի միջուկային ծրագրի վերահսկողության բացակայությունը կարող է արագացնել Իրանի դեմ Իսրայելի և անգամ ԱՄՆ-ի հերթական հարձակումները։

Իրանին մնում է խորացնել կապերը Ռուսաստանի ու Չինաստանի հետ․ վերջինս իրանական նավթի ամենամեծ գնորդն է։

Ստեղծված պայմաններում ամենամեծ հարցերից է Իրանի տնտեսության ապագան և իհարկե, այս իրողությունների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում