Գլխավոր Լրահոս

Հայաստանում խնդիրներ կան, բայց սա ավտորիտարիզմ չէ. Անդրանիկ Շիրինյան

Հայաստանում ժողովրդավարությունը հետընթա՞ց է ապրում, առկա՞ են ավտորիտարիզմի միտումներ։ ՍիվիլՆեթի եթերում մարդու իրավունքների մասնագետ Անդրանիկ Շիրինյանը պնդում է, որ ավտորիտարիզմի մասին խոսելը վաղաժամ է և ուռճացված, սակայն մտահոգիչ է «հիբրիդային ժողովրդավարության» փուլում մնալու և դեպի կոնսոլիդացված ժողովրդավարություն չզարգանալու միտումը։ Ըստ նրա՝ այսպիսի համակարգը ավելի հեշտ է կառավարվում։

Իրավապաշտպանը նաև անդրադառնում է մեդիադաշտի բևեռացմանը և իշխանության դերակատարմանը այս գործընթացում:

0:00 - Ժողովրդավարության մարտահրավերները Հայաստանում

1:00 - «Ընտրական ժողովրդավարություն». ինչո՞ւ է սա ժողովրդավարության ամենացածր մակարդակը 

3:30 - Սահմանադրական փոփոխությունները՝ գեղեցիկ փաթեթավորված նախընտրական խոստո՞ւմ 

5:28 - Ո՞րն է քաղաքացիների դերը ժողովրդավարական գործընթացներում 

8:28 - Կա՞ արդյոք Հայաստանում ինստիտուտները քանդելու միտում

9:28 - Ավտորիտարիզմի մասին խոսելը դեռ վաղ է. որո՞նք են իրական վտանգները 

10:30 - Ինչպե՞ս իշխանությունն իր մեդիաներով խորացրեց բևեռացումը

11:50 - Քաղհասարակության վիճակը մինչև 2018-ը և հետո. ի՞նչ է փոխվել 

13:30 - «ՀԿ-ացում». ինչպես փողոցային ակտիվիզմը դարձավ ինստիտուցիոնալ աշխատանք

16:09 - Ինչո՞ւ «հին» ակտիվիզմն ու փողոցային պայքարն այլևս չեն աշխատում 

18:20 - Ինչո՞ւ է քաղհասարակությունը երբեմն պաշտպանում իշխանությանը ընդդիմությունից 

19:45 - Սամվել Կարապետյանի ձերբակալությունը. ինչո՞ւ են իրավապաշտպանները զգուշավոր 

22:40 - Մարդու իրավունքները վակուումում չեն. վախի և անձնական փորձի գործոնը 

24:40 - Կարո՞ղ է ժողովրդավարությունը հակաժողովրդավարական մեթոդներով պայքարել իր թշնամիների դեմ

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում