Գլխավոր Լրահոս

Հետպատերազմական Գազան՝ Շարմ Էլ Շեյխի գագաթնաժողովում

ԱՄՆ նախագահ Թրամփը, Եգիպտոսի նախագահի հետ համատեղ, շուրջ 20 երկրների ղեկավարների մասնակցությամբ Խաղաղության գագաթնաժողով է հրավիրել Շարմ-էլ Շեյխում։ Միջոցառման նպատակն է ընդհանուր համաձայնությամբ ամրագրել Գազայում հաստատած խաղաղությունը։

Հոկտեմբերի 10-ին նույն Շառմ էլ Շեյխում Իսրայելն ու Համաս-խմբավորումը ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադար էին հաստատել։

Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան երկու կողմերում պահվող բոլոր անձնինք Կարմիր Խաչի միջոցով ազատ են արձակվել․ Իսրայել է վերադարձել 20 գերի, իսկ պաղեստինյան կողմ՝ 2000 անձ, այդ թվում Իսրայելում ցմահ դատապարտված 250 պաղեստինցի։

Մինչ Եգիպտոսի գագաթնաժողովի մեկնարկը, որին մասնակցում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, ԱՄՆ նախագահը ժամանել է Իսրայել՝ Քնեսսեթում անձամբ ազդարարելու խաղաղության մասին։ Թրամփին ամենուրեք դիմավորել են իբրև հերոսի։

Հրադադարը հրադադար, սակայն մի շարք հարցեր մնում են անպատասխան են՝ ինչպես է կյանքն ընթանալու Գազայում, ինչ կառավարում է լինելու։

Արդյոք Եգիպտոսի գագաթնաժողովին կհաջողվի՞ պատասխանել այդ հարցերին, դժվար է ասել։ Ի վերջո՝ Թրամփի առաջարկած 20 կետանոց խաղաղության ծրագիրը ենթադրում է ՀԱՄԱՍ-ի բոլոր ենթակառուցվածքների ապամոնտաժում, ինչ արդեն իսկ անիրատեսական է թվում։

Չնայած Եգիպտոսի գագաթնաժողովին մասնակցելու են ամենաազդեցիկ եվրոպական ու իսլամական դերակատարները, սական այն անցնելու է առանց Իրանի, որը պաղեստինյան ճակատի ամենաակտիվ դերակատարներից է։ Իրանում չեն ցանկացել մի հարկի տակ գտնվել ԱՄՆ-ի հետ, սակայն փաստ է նաև, որ գործընթացները դեռևս անցնում են առանց Թեհրանի։

Credits: Ruptly

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում