Գլխավոր Լրահոս

Հարսանիք Իրանում՝ առանց հիջաբի՞. Ալի Շամխանիի դստեր հարսանիքի տեսանյութը սկանդալ է հարուցել

Համացանցում տարածվել են տեսանյութեր Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից Ալի Շամխանիի դստեր հարսանիքից։ Մասնակիցներին մեղադրում են հարսանիքը աշխարհիկ, արևմտյան արժեքներով՝ առանց գլխաշորի և շատ շքեղ հյուրանոցում անցկացնելու մեջ։

Իհարկե աղմուկն անհամեմատ ավելի նվազ կլիներ, եթե չլիներ Ալի Շամխանին, որը Իրանի քաղաքական էլիտայի ամենաառանցքային դեմքերից է․ ներկայում Իրանի հեղափոխության առաջնորդի խորհրդականն է, ոչ վաղ անցյալում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, եղել է նաև Պաշտպանության նախարար և այլն։

Քննադատությունների հիմնական մասը, որը հնչում է արտերկրից՝ անհավասարության մասին է՝ Իրանում հավասարների մեջ կան առավել հավասարներ՝ ի դեմս պաշտոնյաների։ 

Համանման ակնարկներ հնչում են նաև Իրանում, սակայն տեղական  հիմնական շեշտադրումներից մեկն այն է, որ տեսանյութի տարածումը քաղաքական նպատակով է արվել և ամենակարևորը՝ այն Իսրայելի՝ Մոսադի ձեռքի գործն են համարել։ Ըստ այդ տրամաբանության՝ Իսրայելը ներկայում ջանում է սասանել իրանցի պաշտոնյաների վարկը երկրի ներսում, իսկ հարսանեկան արարողությունն իրականում 1-2 տարի առաջ է եղել։ Ի դեպ, Շամխանին ամիսների առաջ Իսրայելի դեմ պատերազմում վիրավորվել է։

Ուշագրավ է, որ տեսանյութի տարածումը տեղի է ունենում Իրանում հիջաբ կրել-չկրելու մասին քննարկումների ֆոնին․ թեմա, որը մեծ զգայունություն ունի երկրում։  Վերջերս կեղծ լուրեր էին տարածվել, թե Իրանում վերացել է պարտադիր հիջաբ կրելու օրենքը, այնինչ այն ոչ թե վերացել է, այլ չկրելու դեպքում՝ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու օրենքն է առկախվել։ Այս հարցում Իրանի պահպանողական և բարեփոխական՝ այդ թվում կառավարության միջև քննարկումները շարունակվում են։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում