Պատճառը տեղումների սակավությունն է՝ ջրի պակասը, ինչը խիստ բարդացնում է մայրաքաղաք Թեհրանի կյանքը։
«Եթե տեղումներ այդպես էլ չգրանցվեն՝ ջրի պաշարները կսպառվեն և մենք ստիպված կլինենք տարհանել մայրաքաղաքը», ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի արևմտյան շրջաններ այցի ընթացքում։
Նա կոչ է արել ավելի խելամիտ կառավարել ջրային պաշարները՝ զգուշացնելով որ սկզբնական փուլում կառավարությունը կարող է սահմանափակել ջրային մուտքերը Թեհրան։
Վերջին տարիներին երկրի տարբեր մասերում երաշտի դեպքերը շատացել են, խիստ նվազել են Թեհրանը սնուցող ջրամբարների պաշարները։
Բացի այդ, Թեհրանի օդի աղտոտվածությունը ևս մտահոգիչ է համարվում։
Թեհրանի տարհանումն ինքնին լուրջ խնդիր է․ քաղաքի բնակչությունը հասնում է 18 միլիոնի։
Բայց ո՞ւր տեղափոխել մայրաքաղաքը՞.
Հիմնական տարբերակներից մեկը Մեքրանն է, որն Իրանի ծայր հարավ-արևելքում է՝ Պակիստանի հետ սահմանին՝ եզերվելով Օմանի ծոցով։ Սակայն այս տարբերակը կարող է խնդիրներ հարուցել։
Սիսթան Բելուջիսթան նահանգում, որտեղ գտնվում է Մեքրանը, բնակչությունը հիմնականում սուննի է, իսկ երկիրը՝ շիա։
Թեհրանի տեղափոխման մասին քննարկումներ նախկինում էլ եղել են, սակայն դրանք ակտիվացել են հատկապես այս տարի։ Նախագահ Փեզեշքիանը խորհրդակցություններ է ունեցել Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի հետ։
Թեհրանը Իրանի մայրաքաղաքն է 1786 թ-ից, երբ դեռ չէր էլ հիմնադրվել Ղաջարական դինաստիան։
Civilnet




