ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական Ասիայում ձգտում է առանցքային դեր ստանձնել, ինչի վկայությունը կենտրոնաասիական երկրների ղեկավարների մասնակցությամբ հինգշաբթի Սպիտակ տանն անցկացված գագաթնաժողովն էր։
Նման ձևաչափի հանդիպում Սպիտակ տանը չէր եղել։ Ձևաչափին չէր զիջում նաև բովանդակությունը։
ԱՄՆ-ն հասանելիություն է ստանում Կենտրոնական Ասիայի հանքանյութերին ու հազվագյուտ մետաղներին։ Միայն Ղազախստանն ու Ուզբեկստանը արդյունահանում են աշխարհի ուրանի մոտ կեսը։ Հանդիպման արդյունքներով Ուզբեկստանն առաջիկա 10 տարում շուրջ 100 միլիարդի ներդրում է կատարելու ամերիկյան տնտեսության մեջ։
Կենտրոնական Ասիայի հիմնական շահն ամերիկյան տեխնոլոգիաներն են, ներդրումները էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում։ Դրանք ավելի են մեծացնում նաև Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը։
ԱՄՆ-ն կարող է ընդլայնել Թրամփի ուղու՝ Հայաստանի հարավային հատվածով նախատեսվող ԹՐԻՓ ծրագրի տրամաբանությունը՝ ավելի մեծ դեր ստանձնելով Միջին Միջանցքում։ Նման սցենարը ԱՄՆ-ին իրական շահառու կդարձնի չինական «Գոտի և ճանապարհ» մեգանախագծում։
Հայտնի չէ, թե արդյոք Վաշինգտոնի ու Պեկինի միջև համաձայնություն կա այս նախագծերի շուրջ։ Սակայն բոլոր դեպքերում՝ թե Միջին Միջանցքը, թե ԹՐԻՓՆ-ն էականորեն նվազեցնում են Ռուսաստանի ազդեցությունը։
Հետևեք ՍիվիլՆեթին և կիմանաք ավելին։
Civilnet




