Գլխավոր Լրահոս

Բողոքի ակցիա՝ ընդդեմ օդի աղտոտվածության

Երևանում նոյեմբերի 30-ին մի քանի հարյուր քաղաքացիներ շնչառական սարքերով և դիմակներով ենթ անցկացրին։

Նպատակը՝ օդի աղտոտվածության խնդրի բարձրաձայնումն էր։ Երթի մասնակիցների խոսքով՝ միակ ֆիլտրը, որը պաշտպանում է օդը աղտոտվածությունից ծառերն են, որոնք հատվում են Երևանում։

«Մաքուր օդ» վանկարկումով երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, այնուհետև Երևանի քաղաքապետարան, որտեղ հայտնեցին իրենց մտահոգությունները Երևանում օդի աղտոտվածության մասին։

Մի քանի օր է՝ չեն դադարում քննարկումները Երևանում օդի աղտոտվածության շուրջ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ Օդի աղտոտվածության դիտված ցուցանիշները անբարենպաստ են, այլ ոչ թե վտանգավոր մակարդակի։ Դեկտեմբերի 1-ին Տիգրան Ավինյանը չհերքեց օդի վատ որակը՝ դա պայմանավորելով քաղաքի աշխարհագրական դիրքով և սեզոնով։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում