Գլխավոր Լրահոս

Ինչպես է պետությունը ծանրաբեռնում դատարանները

Վերաքննիչ վարչական դատարանը ծանրաբեռնողը մեկն է ու այդ մեկը պետությունն է՝ պետական ու տեղական մարմինները։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Պետությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, առավել նվազ ֆինանսական միջոցների վերադարձի համար ավելի շատ ռեսուրսներ են ծախսում՝ ծանրաբեռնելով Վերաքննիչ վարչական դատարանը։ Վարչական դատարանում պարտվելուց հետո, նրանք բողոքարկում են վերաքննիչ, իսկ բողոքարկման առարկան ընդամենը  25,000 դրամանոց տուգանքներն են, որոնցից ամեն մեկի բողոքարկումը պետությանն արժենում է մինչև 150,000 դրամ։

Որպեսզի պետությունը չծնարաբեռնի դատարանները, արդարադատության նախարարությունն առաջարկում է վերաքննիչ բողոքների քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով՝ որպես ընդհանուր կանոն։ Բայց սա նաև նշանակում է, որ այդ մարմինները մարդկանց տուգանելիս պետք է ավելի հիմնավոր որոշումներ կայացնեն։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ վերադաս դատական ատյանները հնարավորություն կունենան ավելի շատ ռեսուրսներ տրամադրել բարդ գործերի քննությանը՝ չծանրաբեռնվելով նվազ կարևորություն ունեցող վեճերով։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում