Հայաստանի ֆուտզալի հավաքականը՝ ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակչում
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է պատմություն կերտել. հունվարի 25-ին հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր` հաղթելով Չեխիայի հավաքականին 5-4 հաշվով։
Հունվարի 22-ին խմբային փուլի առաջին խաղում Հայաստանը հաղթել էր նաև Ուկրաինային՝ 2-1 հաշվով, իսկ հունվարի 28-ին կխաղա խմբային փուլի վերջին խաղը՝ Լիտվայի դեմ։
Անկախ երրորդ խաղի արդյունքից՝ Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել իր խմբում: Քառորդ եզրափակչում մեր մրցակիցը կլինի Ա խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմը, որը հայտնի կդառնա երրորդ տուրի խաղերից հետո։
Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը կավարտվի փետրվարի 7-ին։ Առաջնությանը մասնակցում է 16 երկրի ազգային հավաքական։
Civilnet



