USOOMFest 2026․ կրթական լավագույն հնարավորությունները՝ մեկ վայրում
Գործընկերային բովանդակություն
Մասնագիտության ընտրությունը մեր օրերում հաճախ դառնում է բարդ որոշում։
Կրթական ծրագրերի բազմազանությունը, աշխատաշուկայի արագ փոփոխությունները և ապագայի նկատմամբ անորոշությունը երիտասարդներին կանգնեցնում են բազմաթիվ տարբերակների առաջ, երբ ընտրելը միշտ չէ, որ հեշտ է։ Եթե դուք էլ հենց այս փուլում եք և փորձում եք հասկանալ՝ ինչ ուղղություն ընտրել, որտեղ սովորել և ինչն է ձեզ ավելի համապատասխանում, ապա այս շաբաթ անցկացվող «USOOMFest 2026» կրթական ցուցահանդեսը կարող է օգնել կողմնորոշվել։
Այս մասին զրուցել ենք «USOOMFest 2026»-ի կազմակերպիչ Սերգեյ Քոչարյանի հետ։





