Գործընկերային բովանդակություն
Հայաստանում մեկ շնչի հաշվով տղամարդու ստեղծած տարեկան եկամուտը (մոտ 2.5 մլն դրամ) գրեթե կրկնակի գերազանցում է կնոջ եկամուտը (մոտ 1.6 մլն դրամ), ասում է «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետազոտությունների գլխավոր խորհրդատու Արտաշես Շաբոյանը: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա վերլուծում է կանանց և տղամարդկանց տնտեսական դերերը՝ հիմնվելով «ազգային փոխանցումային հաշիվների» տվյալների վրա: Զրույցը բացահայտում է աշխատավարձերի ճեղքվածքի իրական պատճառները, կանանց և տղամարդկանց չվճարվող կենցաղային ու խնամքի աշխատանքի ծավալները:
Տեսանյութը պատրաստվել է «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում՝ տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Տեսանյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության և ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումները:
0:00 - Գենդերային հավասարությունը որպես տնտեսական արդյունավետության հարց
1:47 - Ինչպե՞ս է բաշխվում տնտեսական արդյունքը՝ ըստ սեռի և տարիքի
3:08 - Ինչո՞ւ ՀՆԱ-ի մեջ չի հաշվարկվում չվճարվող աշխատանքը
6:34 - Չվճարվող աշխատանքի չափումը ժամանակով
7:46 - Աշխատաշուկայում 60% տղամարդիկ են, 40%՝ կանայք
10:37 - Անհավասարության օբյեկտիվ պատճառները
13:42 - Ինչպես է երեխայի ծնունդը կանանց ժամանակավորապես դուրս մղում աշխատաշուկայից
17:24 - Կանանց և տղամարդկանց չվճարվող աշխատանքի ծավալները
18:45 - Չվճարվող աշխատանքի մոնետիզացիան. ՀՆԱ-ի 16.8%-ից մինչև 46.9% աճ
25:44 - Արդյոք կա գենդերային անհավասարություն սպառման մեջ
32:16 - Ինչո՞ւ է անհրաժեշտ օգնել 30-40 տարեկան կանանց վերադառնալ աշխատաշուկա
35:42 - Խնամքի ենթակառուցվածքների դերը և սկանդինավյան երկրների փորձը





