Ի՞նչ է արտահանելու Հայաստանը Թուրքիա. զրույց տնտեսագետի հետ
Վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի վերաբերյալ քննարկումները։ Բայց ի՞նչ է իրականում նշանակում «ուղիղ առևտուր» փակ սահմանների և լոգիստիկ բարդությունների պայմաններում։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Աննա Փախլյանը «ՍիվիլՆեթ բիզնես»-ի տաղավարում վերլուծում է հայ-թուրքական առևտրի ներկայիս մակարդակը, իրական ներուժը և այն ռիսկերը, որոնք կարող են սպառնալ տեղական արտադրողներին ու գյուղատնտեսությանը։ Արդյոք թուրքական մեծ շուկան կարո՞ղ է այլընտրանք դառնալ ռուսականին, և ինչո՞ւ է դեպի Թուրքիա արտահանումն ավելի բաց, քան այնտեղից ներմուծումը։





