Առանցքային հրամայականներն են արտաքին քաղաքականության հավասարակշռումը և Հայաստանը Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական բախման մեջ գործիք չդարձնելը, ասում է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը՝ ներկայացրելով ուժի առաջնահերթ անելիքները իշխանության գալու դեպքում։
ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Մանուկյանը զգուշացնում է արտաքին վեկտորի կտրուկ փոփոխության վտանգների մասին՝ նշելով, որ Արևմուտքն այժմ փորձում է Հայաստանն օգտագործել ընդդեմ Ռուսաստանի։ Տնտեսական զարգացման համատեքստում ՀԱԿ-ն առաջարկում է տարածաշրջանային TRIPP նախագծին զուգահեռ կառուցել Իրան-Հայաստան երկաթուղին՝ երկիրը վերածելով լոգիստիկ հանգույցի։





