Նոր ԱԺ-ի առաջին օրը․ երեք հարց պատգամավորներին
Օգոստոսի 2-ին իր գործունեությունն սկսեց 9-րդ գումարման Ազգային ժողովը։ ՍիվիլՆեթը խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներին հարցրել է, թե ինչ փոփոխություններ են ակնկալում հարյուր օր անց, որոնք կլինեն նրանց առաջին օրենսդրական նախաձեռնությունները և ինչ պայմաններում իշխանությունն ու ընդդիմությունը կարող են համագործակցել։





