«Եթե Հայաստանն իրոք շարժվում է դեպի Եվրամիություն, անկախ նրանից այդ շարժումն ինչքան կտևի և ուր կհասցնի, դա նշանակում է, որ Հայաստանը, Մոսկվայի տեսանյունից չի կարող դիտվել որպես բարեկամական պետություն»,- նշում է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։
ՍիվիլՆեթի տաղավարում նա վերլուծում է Հայաստան-Ռուսաստան լարված հարաբերությունները և ՌԴ տնտեսական պատժամիջոցների հնարավոր սաստկացումը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև արտաքին քաղաքականության այլընտրանքների որոնմանը, երկաթուղու ռուսական կոնցեսիայի ճակատագրին և Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության հռչակագրի գլխավոր ձեռքբերումներին ու բացթողումներին:
Արշալույս Մղդեսյան




