Գործընկերային բովանդակություն
«Սնկի նման աճում են ավտոդպրոցները, իսկ դա օրենքի բացերից է»,- ասում է X-Drive ավտոդպրոցների ցանցի հիմնադիր և տնօրեն Արտաշես Ստեփանյանը։
«ՍիվիլՆեթ Բիզնեսի» տաղավարում Արտաշես Ստեփանյանի հետ զրուցել ենք վարորդական իրավունք ստանալու գործընթացում կոռուպցիայի վերացման, ավտոդպրոցների լիցենզավորման և վարորդների պատրաստման որակի մասին։ Ինչո՞ւ են շատերը ձգտում պարզապես վարորդական վկայական ստանալ, ոչ թե անվտանգ վարել սովորել, և ինչպե՞ս կարող է փոխվել այդ մոտեցումը։
Ստեփանյանն անդրադառնում է նաև ճանապարհների անվտանգության խնդիրներին, վթարների պատճառներին, վարորդական քննությունների արդյունավետությանը և ճանապարհային խախտումների համար հասարակական աշխատանք կիրառելու առաջարկին։





