Նորայր Ամիրխանյանը մանկուց տարված է քարերի աշխարհով։ Ծնունդով Տավուշից` կիսաթանկարժեք քարերի հավաքորդը շրջում է հայրենի լեռներով՝ փնտրելով ագաթ, հասպիս, ամեթիստ և օբսիդիան։
Մանկուց շատ ժամանակ անցկացնելով հայրենի Տավուշի բնության գրկում՝ Նորայրն իր հետաքրքրությունը տարիների ընթացքում վերածել է մասնագիտության։ Այսօր նա տարվա բոլոր եղանակներին արշավականների խմբեր է ուղեկցում Տավուշի լեռներ՝ միասին կիսաթանկարժեք քարեր որոնելու և բացահայտելու համար։





