«Նույնիսկ 6% տնտեսական աճի թիրախավորումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում մի փոքր ամբիցիոզ է»,- ասում է «Սթեփ» խորհրդատվական ընկերությունների խմբի տնօրեն Սերգեյ Մուրադյանը՝ մեկնաբանելով կառավարության 2026-2031թթ. ծրագրի տնտեսական թիրախները:
«ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում Մուրադյանն անդրադառնում է գործադիրի ծրագրի թիրախային ցուցանիշների, այդ թվում՝ արտահանման կրկնապատկման, աղքատության 5%-ով կրճատման և 125 հազար նոր աշխատատեղի ստեղման իրագործելիությանը:
Մուրադյանը նաև խոսում է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում առաջացած խնդիրների, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման դժվարությունների և ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի տնտեսական ընտրության մասին։
Արշալույս Մղդեսյան




