Գյուտարար Սթիվ Հոլինգերը ստեղծել է Squitio անվանումով արտասովոր տեսախցիկի նախատիպը, որը ներկառուցված է սովորական գնդակի ներսում, հաղորդում է TechCrunch-ը:
Հոլինգերն այս գաղափարն արտոնագրել է դեռ 3 տարի առաջ, սակայն աշխատանքային նախատիպը հաջողվել է ստեղծել միայն այժմ:
Գաջեթն ունի մինչև 360 աստիճան տեսանելիության անկյուն, որը նաև նախատեսված է ինֆրակարմիր ռեժիմում նկարահանման համար: Այն հագեցած է ջերմաստիճանի տատանումներին հետևող սարքավորմամբ: Այս ամենը հնարավորություն է տալիս օգտագործել գաջեթը ոչ միայն խաղերի նպատակով, այլև, օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ:
Squitio-ի վաճառքի ժամկետնրի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Civilnet




