Գլխավոր Լրահոս

Կթողարկվի չգաղտնալսվող մեսենջեր` Hemlis

The Pirate Bay Խոշորագույն տորենտային ինդեքսատորի համահիմնադիր Պետեր Սունդեն հայտարարել է չգաղտնալսող Hemlis մեսենջերի առաջիկա թողարկման մասին: Ինչպես հաղորդում է Verge-ը, այս լուրն ուշագրավ է միջազգային կոմունիկացիաների գաղտնալսման PRISM համակարգի շուրջ ծավալված ամբողջ աղմուկին զուգահեռ, որի համաձայն` համակարգը ամերիկյան հատուկ ծառայություններին հնարավորություն է տալիս համացանցում գաղտնալսել և կարդալ գրեթե ցանկացած ձայնագրություն կամ հաղորդագրություն:

Hemlis-ը կբացառի գաղտնալսումները համացանցում: Hemlis-ի PGP գործառույթի միջոցով հաղորդագրություններին մատչում կստանան միայն ուղարկողն ու ստացողը, և տվյալները տեսնելու հնարավորություն չեն ունենա անգամ համակարգի ծրագրային մշակման մասնագետները: Համակարգի աշխատանքը հիմնված կլինի XMPP (Jabber) պրոտոկոլի վրա:

Մեսենջերը օգտատերերին կմատուցվի որպես iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված անվճար բջջային ծրագիր: Ծրագրային մշակման մասնագետները համակարգի թողարկման նպատակով մտադիր են հավաքագրել $100 հազ.: Մինչ այժմ հավաքագրվել է $30 հազ.:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում