Գլխավոր Լրահոս

Apple-ը ներկայացրել է թարմացված iPhone 5S-ը (տեսանյութ)

Ինչպես և սպասվում էր՝ 2013թ․ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայացած շնորհանդեսին Apple-ը ներկայացրել է մի շարք նորոթյուններ, կապված սմարթֆոնների թարմացումների և ծրագրային ափդեյթների հետ, հաղորդում է Mashbale-ը:
 Ընկերությունը ներկայացրել է iPhone 5S սմարթֆոնը, որն ունի A7 պրոցեսոր և 8 Մգպ iSight տիպի տեսախցիկ, որն իր հերթին օժտված է True Tone որակի լուսարձակով և Touch ID ցուցիչով: Touch ID-ն նախատեսված է մատի մեկ հպումով սմարթֆոնի արագ և անվտանգ ապակոդավորման համար:
Յուրաքանչյուր iPhone 5S-ն ունի շարժման նոր M7 կոպրոցեսոր, որը տվյալներ է հավաքագրում օգտատիրոջ հատուկ ցուցիչից, գիրոսկոպից, կողմնացույցից և աշխատեցնում A7 պրոցեսորն ու բարձրացնում էներգաարդյունավետությունը: Ծրագրային մշակման մասնագետները նաև կարող են օգտվել նոր API CoreMotion ինտերֆեյսից, որը հնարավորություն է տալիս ստեղծել ավելի արդյունավետ բջջային ծրագրեր` նախատեսված ֆիտնեսի և մարզումների համար:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում