Հայտնի է, որ ֆուտբոլային ակումբների եկամուտների մի մեծ մասն ապահովվում է ակումբային հանդերձանքի վաճառքից։
Football Daily-ն հրապարակել է այս տարի ամենաշատ մարզաշապիկներ վաճառած եվրոպական ակումբների ցուցակը, որը գլխավորում է ագլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Չնայած անգլիական ակումբը լուրջ ձախողումներ ուներ Անգլիայի պրեմիեր լիգայում և չեմպիոնների լիգայում, այդուհանդերձ՝ երկրպագուները չեն դավաճանել սիրելի թիմին և մնացել են նրա ոկղքին։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․
1. Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա)՝ 2 միլիոն մարզաշապիկ
2. Ռեալ (Իսպանիա)՝ 1.4 միլիոն
3. Բարսելոնա (Իսպանիա)՝ 1.15 միլիոն
4. Չելսի (Անգլիա)՝ 910 հազար
5. Բավարիա (Գերմանիա)՝ 880 հազար
6. Լիվերպուլ (Անգլիա)՝ 810 հազար
7. Արսենալ (Անգլիա)՝ 800 հազար
8. Յուվենտուս (Իտալիա)՝ 480 հազար
9. Ինտեր (Իտալիա)՝ 425 հազար
10. Միլան (Իտալիա)՝ 350 հազար
Civilnet




