Գլխավոր Լրահոս

Եվրո 2016. Իսպանիան պարտվում է Սլովակիային, այլ արդյունքներ

Երեկ կայացավ Եվրո 2016-ի ընտրական փուլի 9 հանդիպում: C խմբում Իսպանիայի հավաքականը մրցակցի հարկի 1:2 հաշվով տակ սենսացիոն պարտություն կրեց Սլովակիայի ընտրանուց: Ուկրաինացիները հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Բելառուսի ընտրանու դարպասը, իսկ Մակեդոնիան սեփական հարկի տակ դժվարությամբ առավելության հասավ Լյուքսեմբուրգի նկատմամբ: Երկրորդ տուրից հետո Սլովակիան վաստակած 6 միավորով միանձնյա գլխավորեց C խումբը: Իսպանիան, Ուկրաինան և Մակեդոնիան երեքական միավոր ունեն, Բելառուսն ու Լյուքսեմբուրգը` մեկական:

E խմբում Անգլիան 5:0 հաշվով ջախջախեց Սան Մարինոյին: Լիտվան ու Սլովենիան էլ նվազագույն հաշվով առավելության հասան համապատասխանաբար Էստոնիայի և Շվեյցարիայի նկատմամբ: Այս խմբում թիմերը դասավորվել են հետևյալ հերթականությամբ. Անգլիա` 6 մ., Լիտվա` 6 մ., Էստոնիա` 3 մ., Սլովենիա` 3., Շվեյցարիա` 0 մ., Սան Մարինո` 0 մ. :

G խմբում կայացած 3 խաղից 2-ում գրանցվեց ոչ-ոքի արդյունք` Շվեդիա - Ռուսաստան հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ Լիխտենշտեյնն ու Մոնտենեգրոն չկարողացան գրավել միմյանց դարպասները: Ավստրիան հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց Մոլդովային: Երկրորդ տուրից հետո Ռուսաստանը, Մոնտենեգրոն ու Ավստրիան չորսական միավոր ունեն, Շվեդիան` 2, Լիխտենշտեյնը` 1, Մոլդովան դեռևս միավոր չի վաստակել:

Հիշեցնենք, որ այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպումը: Այն կսկսվի ժամը 20:00-ին:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում