Գլխավոր Լրահոս

Գերմանիայի պատմական պարտությունը. Եվրո 2016

Եվրո 2016-ի ընտրական փուլի երկրորդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջեց Լեհաստանի ընտրանուն: Գերմանիայի պարտությունը ոչ միայն սենսացիա էր, այլև` պատմական. Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում գերմանացիները վերջին անգամ պարտվել էին 16 տարի առաջ` 1998 թ. (33 հանդիպում առանց պարտության):

D խմբի մյուս խաղերում Շոտլանդիան 1:0 հաշվով առավելության հասավ Վրաստանի նկատմամբ, Իռլանդիան էլ 7:0 հաշվով ջախջախեց Ջիբրալթարին: Երկրորդ տուրից հետո Լեհաստանն ու Իռլանդիան 6-ական միավորով գլխավորում են խումբը, Գերմանիան ու Շոտլանդիան 3-ական միավոր ունեն, իսկ Վրաստանը և Ջիբրալթարը միավորներ չունեն:

Երեկ ևս 3 հանդիպում կայացավ F խմբում. Ռումինիա - Հունգարիա` 1:1, Ֆինլանդիա - Հունաստան` 1:1, Հյուսիսային Իռլանդիա - Ֆարերյան Կղզիներ` 2:0: Երկրորդ տուրից հետո Հյուսիսային Իռլանդիան 6 միավորով առաջին տեղում է, Ռումինիան և Ֆինլանդիան 4-ական միավոր ունեն, Հունգարիան և Հունաստանը` մեկական, իսկ Ֆարերյան Կղզիները միավոր չունի:

I խմբում երեկ կայացած հանդիպումներին` Հայաստան - Սերբիա (1:1), Ալբանիա - Դանիա (1:1), արդեն անդրադարձել ենք:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում