Գործարար Վահան Քերոբյանը հետազոտել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ներկայացված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը: «Առաջին տողից ևեթ մարդու զայրույթն է առաջանում»,- ասում է Քերոբյանը՝ նկատելով, որ ՀԷՑ-ը, օրինակ, նախատեսում է կորուստները նվազեցնելու փոխարեն ավելացնել դրանք: Ստեղծված իրավիճակից ելքը նա համարում է ՀԷՑ-ի շուտափույթ ազգայնացումը և արդյունավետ կառավարման կազմակերպումը:
Civilnet




