Վանաձորցի տասնամյա Սմբատ Հարությունյանին անհրաժեշտ է գանգի վիրահատություն: Հուլիսին նրա ընտանիքն առողջապահության նախարարությունից ստացել է նամակ, որ իրենց պես անապահով ընտանիքի երեխային հասնում են արտոնություններ: Սեպտեմբերին ստացած նամակում, սակայն, գրված է, որ վիրահատությունն ամբողջությամբ վճարովի է: Սմբատը չի պատրաստվում համակերպվել: Նա կարծում է, որ իր նման երեխաները պետք է բուժվեն անվճար:
Civilnet




