«Պետական կարիքների զոհեր» կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանին կառավարությունը 2015-ին տրամադրել է 44 հազ. եվրո՝ ի կատարումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման՝ որպես փոխհատուցում պետության կողմից նրա գույքի իրացման: Այժմ Բաղդասարյանը հայտնաբերել է, որ իր բանկային հաշիվները կալանքի տակ են, քանի որ նրա նախկին փաստաբան Արթուր Գրիգորյանը դատական հայցով պահանջում է 7,36 միլիոն դրամ՝ որպես իր աշխատանքի փոխհատուցում: Ըստ Բաղդասարյանի՝ Գրիգորյանը դատարանում ոչ մի ապացույց չի ներկայացնում, և ինքը պատրաստվում է դիմել դատախազություն՝ շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցելու նպատակով:
Civilnet




