Գլխավոր Լրահոս

Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական հարձակման մասին

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որը, ըստ նրա, ցույց է տալիս փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանական կողմի հարձակումը Ղարաբաղի առաջնագծում։ «Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ: Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն այսօր հաղորդել էր, որ փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանական զինված խումբը հարձակում է գործել  շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը։ ՊԲ-ն կանխել է հարձակումը, հակառակորդին կորուստներ պատճառել։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում