Գլխավոր Լրահոս

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքները

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում լրագրողների և համաժողովի մասնակիցների հետ հարցուպատասխանի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքների մասին։ Նա ներկայացրել է բանակցությունների սեղանին առկա սկզբունքները, որոնց հիման վրա պետք է լուծվի ԼՂ խնդիրը․

- Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ապագան՝ ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ բոլորի համար։

- Մինչև կամարտահայտության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ ճանաչված միջազգային հանրության կողմից։

- Լեռնային Ղարաբաղի անվտանգության միջազգային, բազմաշերտ երաշխիքներ։

- Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ցամաքային անվտանգ կապ, «որպեսզի այն զենքը, որ այսօր ունի Ադրբեջանը, չկարողանա դա օգտագործելով՝ այդ անվտանգ կապը հարցականի տակ դնել»։

- Փախստականների և տեղահանվածների վերադարձ․ «Բոլորը պետք է իրավունք ունենան վերադարձի, կվերադառնան, թե ոչ, այլ հարց է»։

- Տարածքների վերադարձ․ «Խոսքը այն տարածքների մասին է, որոնց վերադարձը հիմնախնդրի այս ամբողջ կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցնելու և սպառանալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում