Արցախի ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցում են Արցախի ներքաղաքական գործընթացների շուրջ։ Խանումյանը պնդում է, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ կա, իսկ այդ ճգնաժամի հանգուցալուծումը պայմանավորում է նախագահ Բակո Սահակյանի վաղաժամ հեռացումով։ Նախագահի պաշտոնը երկու անգամ զբաղեցնելուց հետո Սահակյանը և նրան սատարող ուժերը իրականացրին սահմանադրական փոփոխություններ։ Սահակյանը ընտրվեց անցումային շրջանի նախագահ մինչև 2020 թվականը։ Վերջերս նա հայտարարեց, որ չի պատրասատվում 2020-ին առաջադրվել։ Խանումյանը նշում է, որ Սահակյանը պետք է հեռանա նաև այն պատճառով, որ նա ի վիճակի չէ կազմակերպել ազատ և արդար ընտրություններ։

«Մոբայլ Սենթրը» հունվար-սեպտեմբերի խոշորագույն հարկ վճարողն է

Լեգեոներների սահմանափակումը կասեցվա՞ծ է․ ՀՖՖ-ի և «Նոայի» դիրքորոշումները հակասում են

«Ականատեսը» Ստեփանավանում բարեգործության արգելքի հնարավոր խախտումներ է արձանագրել

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով

Տարոն Չախոյանի հետ կապվող Medianews.site-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների գրառումներ տարածել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են հրադադար հաստատել Ալյոշկիում․ Սպիտակ տուն
Civilnet