Հայկական թավշյա հեղափոխության առաջնորդներից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը հիշում են ապրիլյան օրերը, երբ հայ ժողովուրդը Երևանի փողոցներում և Հայաստանի ու Սփյուռքի բազմաթիվ վայրերում մերժում էր Սերժին: Նազարյանը պատմում է, թե ինչպես են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամները արձագանքել, երբ մարտին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Գյումրիից Երևան քայլարշավի մտադրությունը: Ապրիլի 16-ին Նազարյանը Փաշինյանի և ԱԺ-ում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու այլ պատգամավորների ու հազարավոր մարդկանց հետ Բաղրամյան պողոտայում շարժվում էր դեպի փշալարերը, որից այն կողմ, հաջորդ օրը, Սերժ Սարգսյանը պետք է ընտրվեր վարչապետ: Արդեն ապրիլի 20-ին Նազարյանի համար պարզ էր, որ հեղափոխությունը հաղթելու է:
Հայաստանը չի միացել Դուբլինում ընդունված՝ Ռուսաստանի գործողությունները դատապարտող հռչակագրին

Թոքաբորբն աշխարհում տարեկան մոտ 2,5 մլն մարդու կյանք է խլում․ վարակաբան

Թուրքիայում ծանոթացել են Գյումրի-Կարս երկաթուղու աշխատանքների ընթացքին

«Գիտությունից պետություն». Պասկևիչյանի ֆիլմը՝ նվիրված Տեր-Պետրոսյանին

Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները կհանգեցնեն պատերազմի ավարտին
ԵՄ ղեկավարները վերահաստատել են աջակցությունը Հայաստանին՝ Ռուսաստանին մեղադրելով ճնշումներ գործադրելու մեջ
Civilnet