Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստում խոսեց Ղարաբաղի հարցի մասին՝ ի պատասխան ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի հարցի:
Փաշինյանը, ինչպես նախորդ շաբաթվա ԱԺ հատուկ նիստում, հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
«Կա՞ արդյոք Ադրբեջանում պաշտոնյա, ով պատրաստ է կրկնել նույն արտահայտությունը, բառացի նույն նախադասությունն ասել: Եթե կա պաշտոնյա, որ կարող է կրկնել այս նախադասությունը, կարող ենք իրոք խոսել, որ հնարավոր է` կա հնարավորության պատուհան»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով` եթե չկա այդպիսի հայտարարություն անող քաղաքական գործիչ, պետք է դեռ շարունակել փնտրել, թե ինչ նկատի ունեն ադրբեջանցի գործընկերները` ասելով հնարավությունների պատուհան:
«Մյուս կողմից իհարկե մենք պատրաստ ենք և նվիրված ենք Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը»,- նշեց նա:
Civilnet




