Կառավարության հունվարի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Թրանսփարենսի ինթերնեշնլի հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ) 2019-ին, համաձայն որի՝ Հայաստանն առաջին անգամ թռիչքային առաջընթաց է գրանցել: Նա խոսեց նաև The Economist-ի հրապարակած «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցի մասին, որում Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում։ 2019թ. արդյունքներով Հայաստանը ստացել է 5,54 միավոր՝ նախորդ 4,79 միավորի համեմատ և 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ 103-րդ հորիզոնականից բարձրանալով 86-րդ տեղ։
#CivilNet #ՍիվիլՆեթ #Կառավարությաննիստ
Civilnet


