Գլխավոր Լրահոս

Մենք արդեն իսկ պետք է տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր մայիսի 12-ի նիստին պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ մայիսի 11-ի հանդիպմանը՝ քննադատելով նախարարին։

«Ռուստամ Բադասյանը երեկ արձանագրեց, որ պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական անցումային արդարադատության և բարեվարքության կանոնների մասին, քանի որ պարզվում է, որ դրանց կիրառմանը խանգարում են Սահմանադրությունը, Վենետիկի հանձնաժողովը, խանգարում է ամեն ինչ, ինչ հնարավոր է»,- ասաց Բաբաջանյանը։ 

«Մենք արդեն իսկ պետք է տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին։ Այդպիսի տեղեկություն չկա մինչ այս պահը, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հավասարապես պատասխանատվություն են կրում դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների տապալման, կամ որ նույնն է, այդ կարևորագույն, առանցքային ոլորտում հեղափոխության պարտության և հակահեղափոխության հաղթանակի համար»,- նշեց պատգամավորը։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում