Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու, Հայաստան վերադարձնելու և արդարադատության հանձնելու ուղղությամբ։ Դավթյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ դատախազությունը բոլոր միջոցները ձեռնարկում է։ Անդրադառնալով խոչընդոտներին՝ նա նշեց․ «Ակնհայտ խոչընդոտ է, երբ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը Ռուսաստանի Դաշնությունում է ու նաև ՌԴ քաղաքացի է»։
Civilnet



