Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հատևանքով ԱՄՆ-ում արդեն մի քանի օր չդադարող բողոքի ակցիաները, որոնք տեղ-տեղ վեր են ածվում զանգվածային անկարգությունների, Միացյալ Նահանգներում տարիներ շարունակ սևերի նկատմամբ համակարգային խտրականության դեմ պոռթկման մասին են վկայում․ այս կարծիքին է Կալիֆոռնիայում հրատարակվող «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Արա Խաչատուրյանը, որը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում պատում է ԱՄՆ-ում ծավալվող իրադարձությունների մասին՝ նշելով, որ մասնավորապես Կալիֆոռնիայում անկարգությունների հետևանքով հայերի բիզնեսներ են տուժել:
Civilnet




