Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է մասնակի բավարարել «Գազպրոմ Արմենիա»-ի՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտը: Հանձնաժողովի կարծիքով՝ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կարող է բարձրացվել ներկայում գործող 1 000 խմ-ի դիմաց 255 դոլարից մինչև 266 դոլար, այն դեպքում, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր այն սահմանել 283 դոլար: ՄԱԿ-ի՝ էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը և տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ քննարկում են ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի գնի խնդիրը՝ նշելով, որ պայմանագրով Հայաստանը մինչև 2043թ. պարտավորված է գազ գնել «Գազպրոմ»-ից:

Ընտրություններ՝ Իսպանիայում․ աջի և ձախի արանքում
ՆԳՆ-ն պարզաբանել է ընտրատեղամասերում նոր կենսաչափական փաստաթղթերով քվեարկության խնդիրը

«Ականատեսը» 100 տեղամասից 35-ում խնդիրներ է արձանագրել

«Անկախ դիտորդը» ժամը 10:30-ի դրությամբ արձանագրել է 29 խախտում

Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 12 համայնքում. որտեղ է պայքարն ամենաթեժը
Civilnet