Կիրակի՝ հունիսի 14-ին, Ազգային անվտանգության ծառայությունը վաղ առավոտից խուզարկություն իրականացրեց Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը։ Ծառուկյանի առանձնատան մոտ էին հավաքվել ԲՀԿ-ական պատգամավորներ, նրա կողմնակիցներ, որոնք կատարվողը համարում են քաղաքական հետապնդում։ Այնուհետև Գագիկ Ծառուկյանը կանչվեց հարցաքննության, և դեպքերը տեղափոխվեցին ԱԱԾ շենքի հարակից տարածք: ՍիվիլՆեթը հետևել է զարգացումներին և ներկայացնում է դրանք՝ առանց մեկնաբանության։
Civilnet




