Հունիսի 16-ին Ազգային ժողովը բավարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորումը թույլատրող միջնորդություններին, որ ներկայացրել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Փակ գաղտնի քվեարկությանը չմասնակցեցին Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունները։ Խորհրդարանում իր ելույթից հետո Ծառուկյանը գնաց ԱԱԾ, որտեղ նրա հարցաքննությունը տևեց մոտ ութ ժամ։
ՍիվիլՆեթի Ժաննա Ավագյանը տեսանյութում ամփոփել է երեկվա և նախորդ երկու տարիների որոշ դրվագներ։
Civilnet




