Հրադադարի առաջին օրը Ստեփանակերտում պայթյունների ձայներ չեն լսվել։ Քաղաքի բնակիչները, սակայն, չէին շտապում փողոց դուրս գալ․ առաջնագծից անընդհատ լուրեր էին ստանում հակառակորդի հարձակողական գործողությունների վերաբերյալ։ Ստեփանակերտի 10-րդ դպրոցը քաղաքում ամենաշատը վնասված շենքերից է։ Օրեր առաջ հենց այս դպրոցի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիի տարածքում ընկել է ավիացիոն ռումբ։ Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ մի քանի մետր հեռավորության վրա է շպրտել կայանած միկրոավտոբուստներից մեկը։ Ավիառումբն առաջացրել է շուրջ 7 մետր խորությամբ խոշոր փոս։ Քաղաքի տարբեր հատվածներում «Սմերչ»-ից արձակած հրթիռներ են, որոնք ընկել են բնակելի շենքերի հարևանությամբ։
Civilnet


