Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում օրեր առաջ ադրբեջանական երկու ռումբ է ընկել. մեկը՝ գյուղի ներքևի հատվածում, մյուսը՝ վերին։ Երկրորդ ռումբը պայթել է բնակելի տների մերձակայքում։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ չորս տուն վնասվել է, իսկ տարածքում կայանած մեքենաները՝ ավիրվել։ Պայթյունի ալիքից վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ։
Civilnet


