Գլխավոր Լրահոս

Մի՛ փնտրեք դավաճանների․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերում անդրադարձավ ստեղծված իրավիճակին և դիմեց արցախահայությանը։ Նախքան կոչը ուղիղ եթերով ներկայացվեցին նրա նախկին ուղերձներից որոշ դրվագներ։ Այնուհետև Հարությունյանն անդրադարձավ դավաճանության վերաբերյալ խոսակցություններին։ Հիշեցրեց, որ առաջին անգամ մարդուժի պակասի մասին ահազանգել էր հոկտեմբերի 3-ին և ասաց, որ ամեն անգամ զգուշացրել է, որ ունեն մարդկային ուժի կարիք։ 

Նրա խոսքով՝ ստիպված են եղել զինանդադար կնքել, քանի որ զինվորները եղել են շրջափակման վտանգի տակ։ Նա մի քանի անգամ հորդորեց չփնտրել դավաճանների, իսկ ով փնտրում է, թող պատասխանի, թե որտեղ էր գտնվում պատերազմի օրերին։ Դիմելով արցախահայությանը՝ Հարությունյանը կոչ արեց վերադառնալ իրենց հայրենիք, վստահեցրեց, որ բոլոր սոցիալական խնդիրները լուծվելու են։ Նաև հորդորեց չտրվել սադրանքների ու հեռու մնալ «ինտրիգներից»։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում