Նոյեմբերի 12-ին Ազատության հրապարակում ամփոփվեց 17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հավաքի մասնակիցներն արդեն լքում էին հրապարակը, երբ մի խումբ երիտասարդներ, այդ թվում՝ զինվորական համազգեստով, եկան Ազատության հրապարակ։ Նրանցից մեկը հայտարարեց, որ որևէ անձ իրավունք չունի պահանջել Փաշինյանի հրաժարականը, ցուցարարներից ոմանց դա դուր չեկավ։ Հավանական բախումը կանխեցին ոստիկանները։
Civilnet




