Գլխավոր Լրահոս

Կնիքների վերաբերյալ Մուկուչյանի թեզը չհաստատվեց

«Անձնագրերից կնիքներն անհետանում են, քանի որ կնիքանյութը լավ թափահարած չի եղել»,- այսօր լրագրողներին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` պարզաբանելով ահազանգն առ այն, որ քաղաքացիների անձնագրերից անհետանում է ընտրությանը նրանց մասնակցությունը հաստատող կնիքը:
Համաձայն ԿԸՀ նախագահի նախօրեին արված հայտարարության՝ կնիքները անձնագրերից պետք է անհետանան առնվազն 12 ժամ հետո:
Այսօր Մուկուչյանը, կատարվածը մեկնաբանելուց հետո, լրագրողներին հանձնեց թանաքանյութով լի երկու սրվակ, որոնցից մեկը լրագրողները թափահարեցին, իսկ մյուսը՝ ոչ և նախ փորձարկեցին թղթի, ապա` անձնագրի վրա: Թղթի վրա թափահարած և չթափահարած թանաքը պահպանվեց, իսկ ահա անձնագրում երկու կնիքներն էլ անհետացան կնքումից հետո` մեկ ժամվա ընթացքում:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում