Հայաստանի իշխանությունները չհասկացան, թե ինչ մեծ ազդեցություն ունեին Ադրբեջանի հանրային կարծիքի, հետևաբար՝ իշխանության վրա․ նրանք պետք է օգտագործեին այդ կապիտալը․ ասում է քաղաքագետ, լրագրող, Ժնևի համալսարանի դասախոս Վիգէն Չըթըրեանը։ Խոսելով Հայաստանի պարտության մասին՝ նա ասում է, որ բանակը, դիվանագիտությունը պատրաստ չէին, քանի որ ձախողվել էր քաղաքական միտքը։ «1994-ից հետո Հայաստանը 26 տարի նվեր էր ստացել՝ այս հարցը ուրիշ միջոցներով լուծելու»,- նկատում է Չըթըրեանը։ Նա խոսում է նաև Սփյուռքի պարտության, հայկական հավաքական ներուժն օգտագործելու ուղիների մասին․ «Սփյուռքը պարտվեց իր ծրագրերով․ չկարողացավ Հայաստանից անկախ քննադատական միտք ստեղծել»։
0:00 - Պատերազմը չի՞ ավարտվել
1։27 - Բռնազավթման պայմաններում պայմանագրի շուրջ բանակցելու մասին
2։06 - 44-օրյա պատերազմը անխուսափելի՞ էր
4։13 - Նիկոլ Փաշինյանն ազդեցություն ուներ Ադրբեջանի հանրության վրա
7։52 - Նիկոլ Փաշինյանի էքսպերիմենտալ մոտեցումները մեզ բերեցին շատ դժվար կացության
9։02 - Այսօր բարձրացնել ստատուսի հարցը հարմար չէ
11։10 - Ինչպե՞ս է փոխվում ադրբեջանական ինքնությունը պատերազմից հետո
13։16 - Ո՞ւմ հետ աշխատել Ադրբեջանում, և արդյոք պե՞տք է։ Ալիևի ուղերձների մասին
16։58 - Ռազմական հաղթանակից բացի ի՞նչ է շահել Ադրբեջանը քաղաքականապես կամ գուցե կորցրել
18։12 - Հայաստանը նախևառաջ պարտվեց քաղաքական մտքի բացակայության պատճառով
21։45 - 2018-ի մասին։ Չկարողացանք բարեփոխել ժառանգությունը, որը ստացանք ԽՍՀՄ-ից
24։15 - Սփյուռքը նույնպես պարտվեց այս պատերազմում
27։15 - Ի՞նչ պետք է տա Սփյուռքը Հայաստանին
30։09 - Հայկական հավաքական ներուժ․ պատրա՞նք, թե՞ իրականություն
Civilnet




