Նիկոլ Փաշինյանը ունի մանդատ, որով կարող է խոսել հարևանների հետ, ասում է Ժնևի համալսարանի դասախոս, քաղաքագետ Վիգէն Չըթըրեանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում։ Չըթըրեանը նշում է, որ հունիսի 20-ի ամենամեծ արդյունքը պրկված ընտրարշավից հետո շատ նորմալ ընտրությունների անցկացումն է։ «Այսօր Հայաստանի քաղաքական կառույցը շատ տարբեր է ընտրություններից առաջ եղած կառույցից։ Հայաստանում կա նոր, ընտրված իշխանություն և ուժեղ ընդդիմություն, որն այլևս փողոցը չէ»,- նշում է Վիգէն Չըթըրեանը: Նա նաև պատասխանում է հարցերին, թե արդյոք հնարավոր է, որ Փաշինյանը բռնի ավտորիտարիզմի ճանապարհը, և ինչ տեղ պետք է զբաղեցնի Արցախի հարցը Հայաստանի հետընտրական օրակարգում։

Հայաստանի 21 համայնքում տեղական ընտրություններ են

Թունաքիմիկատների վերահսկողության բացերը կարող են խոչընդոտել հայկական գյուղմթերքի արտահանումը ԵՄ

Հայաստանի 2027-ի բյուջեն չի համապատասխանում գիտության ոլորտի սեփական ռազմավարությանը

Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից երկու մարդ զոհվել է, երեք երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության աշխարհի չեմպիոն

«Անկախ դիտորդը» մտահոգություն է հայտնում ընտրություններից առաջ թեկնածուների ձերբակալությունների կապակցությամբ
Civilnet