13-ամյա Աբրիկը սովորում է Սյունիքի Դաստակերտ քաղաքի դպրոցի 8-րդ դասարանում։ Իր անունը գրելու համար Աբրիկին պակասում է մեկ տառ․ նա գիտի ընդամենը չորսը՝ Ա, Ր, Ի ու Կ։ Մայրն ինքնասպան է եղել 2020-ին։
Աբրիկի մյուս չորս քույր-եղբայրների համար հոգ է տանում մորաքույրը՝ Շողերը, որն իր հերթին երկու երեխա ունի։ Յոթ երեխաներով այս ընտանիքն ապրում է նպաստով ու թոշակով։
Աբրիկի հարազատ քույրը՝ Ռիման, սիրում է նկարել, իսկ Ձմեռ պապիկից խնդրում է ընդամենը անվասայլակ երեքամյա եղբոր համար, որը հաշմանդամություն ունի և սրտի վիրահատության կարիք։
Civilnet




