Գլխավոր Լրահոս

Հայաստան-Թուրքիա կարգավորման նոր փուլ․ հայացք Ստամբուլից

2021-ի վերջին Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ նշանակեցին՝ սկսելով հարաբերությունների կարգավորման ջանքերի հերթական փուլը։ Հայաստանի և Թուրքիայի տարբեր վարչակազմեր շարունակաբար ձեռնամուխ են եղել հարաբերությունների կարգավորմանը, սակայն ապարդյուն։ Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այս անգամ կարող է տարբեր լինել: ՍիվիլՆեթի նկարահանող թիմը փետրվարին մեկնել էր Ստամբուլ՝ ավելի լավ հասկանալու Թուրքիայի տեսանկյունը, Ադրբեջանի դերը կարգավորման գործընթացում և թե ինչպես Թուրքիայում առաջիկա համապետական ընտրությունները կարող են փոխել Հայաստանի նկատմամբ այդ երկրի քաղաքականությունը։

ՍիվիլՆեթի նկարահանող թիմը ճամփորդել է հայ փորձագետների խմբի հետ, որոնք իրենց այցը Թուրքիա իրականացնում էին Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է Հայաստանի հասարակությանն ու կառավարությանը ներգրավել անվտանգ տարածաշրջանի օրակարգի մշակման գործին։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում