ՍիվիլՆեթը «Մեծ հարցեր» խորագրով քննարկումների շարք է ներկայացնում, որոնցից չորրորդը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ «Շրջակա միջավայր, օդի աղտոտվածություն, երթևեկություն և կյանքի որակ» թեմայով։
Քննարկումը վարում է re։arrange փոդքաստի հիմնադիր Նարեկ Ամիրխանյանը։
Հյուրերն են՝ Համաշխարհային բանկի կլիմայի փոփոխության հարցերով ավագ մասնագետ, կլիմայի փոփոխության գծով միջազգային փորձագետ և դասախոս Իրինա Ղափլանյանը, «Ամ-Էսկա» վտանգավոր թափոններ վերամշակող ընկերության տնօրեն Վահան Ղարիբյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի ծրագրի ղեկավար և դասախոս Հարություն Ալպետյանը, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը և Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Դիտեք նաև՝
Սյունիքի տնտեսական ներուժն ու հնարավորությունները. քննարկում Գորիսում
Ապագայի կրթությունը և հնարավորությունները երիտասարդների համար. քննարկում Վանաձորում
Գյումրի. սպորտի ու առողջության քննարկում ամենասպորտային քաղաքում
Civilnet




